Ավանում մեքենայից հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տեղեկություններ, փետրվարի 20-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկի մոտ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով հայտնաբերել և ձերբակալել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդին և 25-ամյա ուղևորին։
Նրանք մեքենայի հետ միասին տեղափոխվել են ոստիկանության բաժին։
Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը մեքենայի խցիկից ներկայացրել է լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ։
Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան փաստաթղթեր, և երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

