Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի վաճառքի դեպք

Ոստիկանության փոխանցմամբ՝ Արթիկի համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Անուշավան գյուղի 1-ին փողոցում գործող գազալցակայանի աշխատակիցը ծխախոտ է վաճառում առանց ակցիզային դրոշմանիշի։

Բացատրական աշխատանքի ընթացքում 41-ամյա Արթիկի բնակիչը հաստատել է տեղեկությունը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։

Կատարվում է նախաքննություն։

Մարինա Գրիգորյան