Լևոն Մկրտչյանի գույքի բռնագանձման հայցը դատարանում է

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի գլխավոր դատախազության կողմից ներկայացված հերթական հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջում է Լևոն Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, մասնակցություն 5 իրավաբանական անձանցում, 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Ըստ ներկայացված պահանջի՝ ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է ավելի քան 1 միլիարդ դրամի չափով գույքի և դրամական միջոցների։

Մարինա Գրիգորյան