ԻրավականՀայաստան

Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 18-ի նիստում որոշեց երկու ամսով երկարաձգել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանի որոշումը համարել է անհիմն՝ նշելով, որ ներկայումս պահպանվող մեղադրանքները չունեն բավարար ապացուցողական հիմք։

Դեռևս նոյեմբերի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը եզրակացրել էր, որ Կարապետյանի դեմ առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքները հիմնավորված չեն։ Այդ որոշման տրամաբանությամբ գործարարը պետք է ազատ արձակվեր։ Սակայն նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ արձանագրելով, որ տնտեսական մեղադրանքների հիմքեր կան, ինչից հետո Քննչական կոմիտեն շտապ միջնորդեց կալանքի ժամկետը երկարաձգելու համար։

Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսել է դեռևս այս տարվա հունիսին, երբ նա հայտնել էր եկեղեցուն իր աջակցության մասին։ Հունիսի 18-ին գործարարը կալանավորվեց, իսկ օգոստոսին կալանքի ժամկետը ևս երկարացվեց։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրված ՔՕ 290, 296 և 422 հոդվածներով՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համաչ։ Հոկտեմբերին մեղադրանքը խստացվեց. նրան հավելհակ մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Չնայած վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը՝ Հակակոռուպցիոն դատարանը կրկին ընդունել է Քննչական կոմիտեի հիմնավորումները և որոշել երկարաձգել կալանքը։ Վարդևանյանը վստահեցրել է, որ պաշտպանական կողմը շարունակելու է բողոքարկել դատական ակտերը։