ԻրավականՀայաստան

Աբովյան քաղաքի կանաչ գոտիների սկանդալը շարունակվում է. Նախկին համայնքապետ Վահագն Գևորգյանը մեղադրվում է հողատարածքների ապօրինի օտարման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Աբովյան համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանի և համայնքապետարանի աշխատակցի նկատմամբ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Գործի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ ՀԱԿ-ի հայտարարության՝ բացահայտվել են 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքեր, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է պատճառվել։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանը, անտեսելով օրենքով սահմանված սահմանափակումները, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Մասնավորապես՝ նա տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց է օտարել մի շարք հողատարածքներ, որոնք գտնվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների գոտում, և ըստ Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հանդիսացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ և ենթակա չեն եղել օտարման։

Նշված ապօրինի գործողությունների հետևանքով Աբովյան համայնքին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Մեղադրանքի համաձայն՝ համայնքի նախկին ղեկավարը և նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակիցը (որը, ըստ մամուլի տվյալների, զբաղեցրել է բաժնի պետի պաշտոնը), կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ՝ կապված հողամասերի աճուրդների հետ։

Այդ արձանագրություններում մտցվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացել, և մասնակցել են մի շարք անձինք։ Իրականում՝

Մեղադրանքի համաձայն՝ համայնքի նախկին ղեկավարը և նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակիցը (որը, ըստ մամուլի տվյալների, զբաղեցրել է բաժնի պետի պաշտոնը), կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ՝ կապված հողամասերի աճուրդների հետ։

Այդ արձանագրություններում մտցվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացել, և մասնակցել են մի շարք անձինք։ Իրականում՝ աճուրդները սահմանված կարգով չեն կայացել։ Կեղծվել են աճուրդին մասնակցելու վերաբերյալ դիմողների ստորագրությունները։ Աճուրդի հաղթողից բացի այլ մասնակիցների անունով լրացված հայտերը չեն համապատասխանել իրականությանը։

ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում 49.178.000 ՀՀ դրամը վերականգնվել է։

Վերը նշված հանցանքերի համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (21 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակցին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (6 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 38-196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: