ԻրավականՀայաստանՆորաձևություն

ՀՀ կադաստրի նախկին պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթը Գ. Մ.-ի նկատմամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2021 թվականին կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով՝ խարդախությամբ հափշտակել է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող 256,3 քմ մակերեսով ոչ բնակելի գույքը՝ մոտ 59 միլիոն դրամ շուկայական արժեքով։ Գ. Մ.-ին օժանդակած անձինք ձևական գործարքների միջոցով գույքը գրանցել են տարբեր մարդկանց անուններով՝ քողարկելու դրա իրական պատկանելությունը։

Նույն մեթոդով Գ. Մ.-ն և Հ. Ա.-ն հափշտակել են մեկ այլ անշարժ գույք՝ համայնքային հողամաս՝ մոտ 52 միլիոն դրամի արժեքով, որի վերաբերյալ կեղծ կադաստրային փաստաթղթեր են կազմվել։

Գ. Մ.-ին և Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար, իսկ Գ. Մ.-ին օժանդակած երկու անձանց՝ փողերի լվացման և հանցավոր աջակցության համար։ Վնասի չափը՝ ավելի քան 110 միլիոն դրամ, ապահովված է անշարժ գույքների վրա արգելանքով։

Նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։