ԻրավականՀայաստան

Դատարանը փոփոխեց Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու մասին։

Դատարանը որոշեց փոխարինել տնային կալանքը բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 25-ից։ Ռոստոմյանը պետք է չփոխի իր բնակության վայրը առանց թույլտվության, գիշերային ժամերին չլքի բնակության տարածքը և շաբաթը մեկ անգամ գրանցվի պրոբացիայի ծառայությունում։ Դատարանը նաև արգելեց նրան այցելել մարդաշատ վայրեր։

Պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Ռոստոմյանն արդեն հարգել է նախկին տնային կալանքի պահանջները և պատշաճ վարքագիծ է դրսևորել։

Արա Ռոստոմյանը հետաքննության փուլում է նաև «Սրբազան պայքար» շարժման գործով, որի շրջանակում վերջինս մեղադրվում է ահաբեկչական գործողություններ կազմակերպելու փորձի մեջ։