ԻրավականՀայաստան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ձերբակալություններ են

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոններից մեկի վարիչը և ևս երկու անձ ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Տեղեկությունը հաստատել են կոմիտեից։

Կոմիտեի տվյալներով՝ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ մյուս երկու անձը՝ կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները ներկայացվել են դատարան, որոնք բավարարվել են։ Այժմ նրանք գտնվում են կալանքի տակ։

Ավելի վաղ նման գործողություններ էին կատարվել նաև Հայաստանի մանկավարժական համալսարանում։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոռեկտորներից մեկը և մի շարք այլ աշխատակիցներ։