Երևանում հայտնաբերվել են կոկաինով լցված առաքանիներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, մաքսային զննման են ենթարկել «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով Իսպանիայի Թագավորությունից Հայաստան ներմուծված երկու առաքանի:
Ըստ ՊԵԿ-ի հաղորդած տվյալների՝ քննության ընթացքում կենդանիների համար նախատեսված ներքնակներից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներ՝ 178 և 250 գրամ քաշով՝ լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշիով։
Հայտնաբերման փաստով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և 399-րդ՝ մաքսանենգության հոդվածների հատկանիշներով ձերբակալվել են։
Գործի նախաքննությունը շարունակվում է։
