Գյումրիում սպանության դեպքը բացահայտվել է
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գյումրիում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է։
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցում հայտնաբերվել էր տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ, 1974 թվականին ծնված Հովհաննես Գ․-ն է։
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, դեպքից ժամեր առաջ Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ․-ն մեկ այլ անձի հետ օգտագործել է ոգելից խմիչք։ Կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Հովհաննես Գ․-ն մահացել է։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանցագործություն կատարած անձին՝ Գյումրու 50-ամյա բնակչին, ձերբակալել են Վանաձոր քաղաքում։
Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
