
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված 82 զինծառայողի աճյուն դեռ չի հուղարկավորվել
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հարցազրույցում նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 82 զոնծառայողի աճյուն չի հուղարկավորվել։
Նա նշել է, որ զոհված զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։
Չնայած դրան՝ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025-ի փետրվարի 16-ը 6 զինծառայողների հարազատներ կատարել են հուղարկավորում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախորդ շաբաթ հայտարարել է, որ չեն հուղարկավորվել արտերկրում նույնականացված այն աճյունները, որոնց արդյունքների հետ ծնողները համաձայն չեն։
Այն զինծառայողների մասունքները, որոնց հարազատները չեն վերցրել, հուղարկավորվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։
2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում, ըստ հայկական աղբյուրների, զոհվել է 3700-ից ավելի զինծառայող։