ՀայաստանՌազմական

Հայաստանի հոսպիտալներից մեկում զինծառայող է զոհվել

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ օրեր առաջ հիվանդության հետևանքով զինծառայող է զոհվել։ Պաշտպանության նախարարությունից հաստատել են նորությունը, սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ հիվանդության պատճառով է զինծառայողը մահացել։ Հանգամանքները պարզելու համար փորձաքննություն է իրականացվում։

Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք։ Ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը արդյունք չեն տվել։

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մասին հայտարարություններ հրապարակվում էին դեռ նախորդ տարվանից։ Մի շարք անճշտություններ կային նախարարության հրապարակած և իրավապաշտպանների հայտարարած թվերի մեջ։ Այնուամենայնիվ՝ 2024 թվաանի հոկտեմբերի դրությամբ խաղաղ պայմաններում զոհվել է 26 զինծառայող։