ՀայաստանՌազմական

Քանի՞ մահվան դեպք է գրանցվել նախորդ տարի Հայաստանի զինված ուժերում

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Զինված ուժերում 40 մահվան դեպք է գրանցել։ Դատախազության հրապարակած տվյալներով՝ ծառայության հետ կապված հանգամանքներում մահացել է 27 զինծառայող։ Ինքնասպանության և ինքնասպանության հասցրած դեպքերը 7-ն են եղել։ Ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է 4 զինծառայող։ Մարտական մեքենաներ վարելու հետևանքով գրանցվել է 1, ավիավթարից՝ 2, հիվանդությունից՝ 3 մահվան դեպք։ Ծառայության հետ չկապված հանգամանքներում մահացել է 13 զինծառայող։

Նախորդ տարվա հոկտեմբերին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՊՆ-ում մահացության 26 դեպք է տեղի ունեցել։ Սակայն, հենց այդ ժամանակ քննարկվում էր, որ Պաշտպանության նախարարության հրապարակած տվյալները իրականությանը չէին համապատասխանում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հայտարարել էր, որ որ ՊՆ-ում գրանցվել էր 39 մահացության դեպք։ Այսօր Դատախազությունը հաստատեց այն։

Նշենք նաև, որ Հայաստանի Զինված ուժերում վերջին 5 տարիներին 220 մահվան դեպք է գրանցվել։ Վերջինը այս տարվա փետրվարին էր, երբ զորամասերից մեկում հայտնաբերվել էր Սևակ Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։