
Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսն է դրական գնահատական ստացել
Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսը կամ մոտավորապես 7․700 զինծառայող է կարողացել դրական գնահատական ստանալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտնած տվյալների համաձայն՝ 2024 թվականին 13․500 զինծառայող է հանձնել ատեստավորում։ Նրանց աշխատավարձը դարձել է 470․000 դրամ։ Նախկինում այն 205․000 դրամ էր։
Զինված ուժերում կանանց գումարտակն էլ համալրվել է սպայական, ենթասպայական, պայմանագրային, շարքային և ժամկետային զինծառայողներով։
Պապիկյանը ներկայացրեց նաև մատչելի բնակարան պետական ծրագրի արդյունքները․ 2024-ին հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվել է 500 զինծառայող, որոնցից 233-ն արդեն կնքել են վարկային պայմանագիր, 53-ն էլ ձեռք են բերել բնակարան։