
Կրակոցները Հայաստանի ուղղությա՞մբ են․ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ սահմանային կրակոցների վերաբերյալ
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված կրակոցները ուղղված չեն դեպի Հայաստանի տարածքը։
Խորհրդարանում Պապիկյանը պատասխանել է Սյունիքի բնակիչների մտահոգություններին, որոնք տարածված տեսանյութերում լսվող կրակոցների կապակցությամբ հստակ պարզաբանում էին ակնկալում։
Տեղեկացված ենք այդ տեսանյութերից ու հրապարակումներից։ Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարությամբ նշել է, որ նման դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն, — ասաց նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ իրավիճակին հետևում են, բայց եթե կրակոցները վտանգ չեն պարունակում, պաշտոնական արձագանք սովորաբար չի տրվում։ Նա ընդգծեց, որ խնդրի կարգավորումը Հայաստանի համար հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով, և հենց այդ սկզբունքով էլ կառուցվում է պետական քաղաքականությունը։
Վերջին օրերին օգտատերերն ու ԶԼՄ–ները պարբերաբար հայտնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։