
Արմավիրի մարզի դպրոցներից մեկում հայտնաբերվել է չհաշվառված զինամթերք
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում հայտնաբերվել է մեկ գնդացիր, երկու հակատանկային ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում գրանցված չեն եղել որպես ուսումնական նպատակով նախատեսված զինամթերք։
Զենքերն ու սարքավորումները հայտնաբերվել են ապրիլի 11-ին՝ համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված զննության արդյունքում։ Դրանից հետո Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու ապօրինի կերպով պահված զինամթերքի ձեռքբերման ու պահպանման հանգամանքները։
Նշենք, որ Հայաստանի դպրոցներում «Ռազմագիտության» առարկայի շրջանակներում աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալ զենքի աշխատանքներին։ Այդ ամենը ամրագրված է օրենքով և դպրոցներին զենքեր տրամադրում են և հսկում Պաշտպանության նախարարության համապատասխան մարմինները։