
Հայտնի են ամառային զորակոչի օրերը
Կառավարությունը որոշում է ընդունել 2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի և զորացրման ժամկետների վերաբերյալ։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը կանցկացվի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ զինծառայողների զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական, մարզային և Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովներ։
Բացի դրանից, այս ժամանակահատվածում կիրականացվի նաև այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը՝ համատեղ եղանակով։