
Կրակոցներ Սյունիքում․ հակառակորդը թիրախավորել է բնակելի տները
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել է մեկ բնակելի տուն։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մինչ այժմ Ադրբեջանի թիրախում են հայտնվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր։ Ապրիլի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Բացի այդ՝ մարտի 31-ին ադրբեջանցիները կրակել էին Խնածախի գյուղապետի տան ուղղությամբ, ապրիլի 13-ին՝ Խնածախի մշակույթի տան։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը նախկինում առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների ուսումնասիրման համատեղ Հայաստան-Ադրբեջան մեխանիզմ ստեղծել։ Սակայն Ադրբեջանը մինչ այժմ այդ առաջարկին չի արձագանքել։