Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է մինչև 18 տարեկան 9000 քաղաքացի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագծով առաջարկվում է Հայաստանում 1 ամիս զինծառայության դիմաց վճարել 24 միլիոն դրամ, 18 միլիոն դրամ՝ 4 ամիս ծառայելու դեպքում։ Այդ նախագծում հիշատակվում է նաև այն քաղաքացիների մասին, ովքեր մինչև 16 տարեկան դառնալը հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից։ Առաջարկվում է մինչև 16 տարին լրանալը քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց արական սեռի քաղաքացիներ վճարեն 15 միլիոն դրամի հանրային պարտավորություն։ Այն կզրոյացվի կամ կվճարվի՝ կախված զինվորական հաշվառման կարգավիճակից։
Ներքին գործերի նախարարությունն էլ հրապարակել է 2020-2024 թվականներին Հայաստանի քաղաքացիությունից զրկված անձանց թիվը։ Դրանցում գերակշռում են տղամարդիկ, հատկապես 18 տարեկանից փոքրերը։ Ընդհանուր առմամ՝ Հայաստանի քաղաքացիությունից զրկվել է 21,590 մարդ (13,390 տղամարդ, 8,200 կին)։ Նշված ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված արական սեռի քաղաքացիներից 8732-ը 18 տարեկանից փոքր են։
2020 և 2021 թվականներին 10,000 քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից, որոնցից 6,278-ը տղամարդիկ են եղել։ Ամենաշատը տղամարդիկ քաղաքացիությունից հրաժարվել են 2020 թվականին (3433 մարդ)։ Մինչև 18 տարեկան անձանց քաղաքացիությունից հրաժարվելու ամենամեծ թիվը եղել է 2022 թվականին (1966 մարդ)։
