ՀայաստանՌազմական

Հայտնի է, թե քանի զոհ ունի Իրանը

Հունիսի 13-ից սկսված հակամարտության արդյունքում Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3500-ը։ Տվյալները հրապարակել է իրանական «Նուր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։

Սա Իրանի պաշտոնական աղբյուրների կողմից զոհերի թվի վերաբերյալ առաջին թարմացված տվյալն է վերջին օրերի ընթացքում։ Մինչ այդ նախարարությունը հայտնել էր 224 զոհի մասին, իսկ Իրանում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը հունիսի 20-ին հաղորդել էր 657 զոհի մասին։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ։ Հարվածների թիրախ են դարձել Իրանի միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամանատարությունը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերը և հրթիռային կայանները։