
Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է հայտնի տեղի հայ համայնքի մասին
Հուլիսի 1-ին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին։ Ըստ լրատվամիջոցների 15 րոպեում 20 հրթիռ է արձակվել։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների՝ Իսրայելի կողմից հասցված նոր ավիահարվածի հետևանքով երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է։
Amnews-ը կապ հաստատեց Լիբանանում գործող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Նա նույնպես հաստատեց, որ Իսրայելի թիրախի տակ հիմնականում Լիբանանի հարավային շրջաններն են։ Հարվածները հիմնականում ուղղված են Հեզբոլլայի օբյեկտներին։
Հարավում հայ համայնք չկա։ Բայց իրադարձությունները ազդում են ամբողջ երկրի վրա։ Պետք է ասել միաժամանակ, որ կյանքը փուլ առ փուլ վերադառնում է բնականոն հուն։ Ռազմական գործողությունները նախկին ուժգնությամբ և տարողությամբ չեն։ Հրադադարը, սակայն, խախտվում է։
Իսրայելը լայնածավալ հարձակում սկսեց Լիբանանի դեմ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին, որը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին վերաճեց լայնածավալ պատերազմի։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հակամարտությունը խլել է ավելի քան 4000 մարդու կյանք, վիրավորվել են ավելի քան 17 հազար և տեղահանվել գրեթե 1.4 միլիոն մարդ։
Իսրայելական ուժերը գրեթե ամեն օր հարձակումներ են իրականացրել հարավային Լիբանանում՝ պնդելով, որ թիրախավորում են «Հեզբոլլահի» գործունեությունը, չնայած Իսրայելի և Լիբանանի միջև նոյեմբերին կնքված հրադադարին։