ՀայաստանՌազմական

Ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

Կառավարությունը հուլիսի 24-ի նիստում որոշել է երկարաձգել 2025 թվականի ամառային զորակոչը մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ 

Սկզբում նախատեսված էր, որ զորակոչն ավարտվելու է հուլիսի 31-ին, սակայն իրականացված վերլուծությունները ցույց են տվել, որ զորակոչիկների բժշկական հետազոտությունները չեն հասցվում ավարտել սահմանված ժամկետում։

Զորակոչի երկարաձգումը պայմանավորված է քաղաքացիների առողջական վիճակի գնահատման գործընթացն ամբողջական դարձնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն ընդգծել է, որ որոշման նպատակը բժշկական փորձաքննությունների ձգձգման հետևանքով առաջացող խնդիրները բացառելն է։

Այդ խնդիրներից են, օրինակ, անհիմն տարկետումների տրամադրումը կամ քաղաքացիների տեղափոխումը ձմեռային զորակոչ։

Սեդա Մարտոյան