ՀայաստանՌազմական

Գեղարքունիքում զինծառայողը ինքն է իրեն վնասվածք հասցրել․ ի՞նչ է հայտնի

Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ դիրքերից մեկում տեղի է ունեցել միջադեպ․ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել։ Հետագա քննություններով պարզվել է, որ զինծառայողը ինքն է իրեն վնասվածք հասցրել։

Զինծառայողը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ նրան ցուցաբերվել է շտապ վիրաբուժական օգնություն։ Բժիշկների տեղեկացմամբ՝ նրա կյանքին վտանգ այս պահին չի սպառնում։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է առողջությանը վնաս պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ այլ ապօրինի եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերին։ Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։