ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում օպերատիվ գործողություններ է իրականացնում
Էջմիածնի քիմիկների զորամասում ԱԱԾ–ն օպերատիվ գործողություններ է իրականացնում։ Տեղում կան բերման ենթարկվածներ, որոնց թվում կան նաև բարձրաստիճան զինվորականներ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդումը ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են զորամաս, և գործողություններն ընթացքի մեջ են։ Հիմնական պատճառները առայժմ չեն հաղորդվում։ Զորամասում ԱԱԾ օպերատիվ խմբերը դեռևս գործողություններ են իրականացնում։
