ՊՆ-ն անդրադարձել է Վարդենիսում սպայի մահվան դեպքին
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մի շարք լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում տարածված «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերնագրով հրապարակները մոլորեցնող են և չեն համապատասխանում իրականությանը։ Տարածված նյութերն ուղեկցվում են նաև զինծառայողի լուսանկարով։
ՊՆ խոսնակը հայտնում է, որ դեպքը զինվորական ծառայության հետ որևէ կապ չի ունեցել․ այն տեղի է ունեցել բանակի հետ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։
ՊՆ-ն հորդորում է առավել զգուշությամբ և պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող տեղեկություններին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, և չտարածել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է անհարկի մտահոգություն առաջացնել զինծառայողների ընտանիքների համար։
