ՀայաստանՌազմական

Պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնել օրեր առաջ բանակում ինքնասպանության դեպքի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մահացու հրազենային վնասվածք ստացած Սմբատ Կիրակոսյանը ծառայում էր Հայաստանի զինված ուժերի հյուսիսարևելյան ուղղությամբ։

Նախարարը նշել է, որ գործն ամբողջությամբ գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում և նախաքննության շահերից ելնելով՝ այս փուլում հավելյալ մանրամասներ չի կարող ներկայացնել։

Պատասխանելով բանակում մահվան դեպքերի վերաբերյալ հնչող քննադատություններին, որ սպանությունները հաճախ ներկայացվում են որպես ինքնասպանություններ, Պապիկյանը նշել է, որ հենց այդ պատճառով է խուսափում մեկնաբանություններից` քննության օբյեկտիվ ընթացքը ապահովելու համար։

շեցնենք, որ դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է։