Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին

Փետրվարի 7-ին պաշտպանության նախարարության N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին։ Տեղեկությունը հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախարարությունից նշում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում է քննություն։ Գերատեսչությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։

Ավելի ուշ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրել է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այժմ կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ևս հաղորդվել էր մեկ այլ զինծառայողի մահվան մասին․ նա հայտնաբերվել էր ՊՆ զորամասերից մեկում՝ հրազենային վնասվածքով։ Ավելի ուշ այդ գործով մեկ անձի էին ձերբակալել։