ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի․ մեկ անձ ձերբակալվել է
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից Amnews-ին հայտնեցին, որ նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ զինծառայողը մահացել է Գեղարքունիքի մարզի N զորամասում՝ մեկ այլ զինծառայողի կրակոցի հետևանքով։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին նույն գերատեսչության մեկ այլ զորամասում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին։

