Իրանը հարվածել է ամերիկյան ռազմաբազաներին
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Տեղեկությունը տարածել են իրանական Tasnim և Fars գործակալությունները։
Ըստ հրապարակումների՝ հարվածների տակ են հայտնվել Կատարում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտները։ Նշվում է, որ բալիստիկ հրթիռներով խոցվել են Կատարի «Ալ-Ուդեյդ», Քուվեյթի «Ալ-Սալեմ», ԱՄԷ-ի «Ալ-Դաֆրա» ավիաբազաները, ինչպես նաև Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի ռազմակայանը, որը մինչ այժմ այրվում է։
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է Իրանի բալիստիկ հրթիռներով հարձակման։ Ըստ հայտարարության՝ խոցված հրթիռի բեկորներն ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասերից մեկում, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
Հաղորդվում է նաև, որ երեք խոշոր պայթյուն է որոտացել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։
Ներկայումս ամբողջությամբ փակ է վեց երկրի օդային տարածք՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Բահրեյն, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ավելի վաղ հայտն էր դարձել, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։

