Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարություն։

Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել հրամանատարության հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են համագործակցության ընթացիկ ծրագրերին և դրանց զարգացման հնարավորություններին։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության կարևոր դերը պաշտպանական համակարգի բարեփոխումների և կարողությունների զարգացման գործընթացում։

Մարինա Գրիգորյան