
Օտարերկրացիները փախչում են Լիբանանից․ իսրայելական հարձակումները սաստկացել են
Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև սրվող հակամարտությունների ֆոնին մի շարք երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել երկիրը։
Բեյրութի օդանավակայանում տասնյակ հույներ և կիպրացիներ նստել են հունական ռազմական ինքնաթիռ և լքել երկիրը։ Նրանց են միացել 100-ից ավել կոլումբիացիներ։ Իտալիան կազմակերպել է չարտերային չվերթ՝ Լիբանանից իր քաղաքացիներին դուրս բերելու համար։
Տարհանման նախազգուշացում է ստացել Լիբանանի 70 քաղաք՝ ազդարարելով իսրայելական լայնածավալ ռազմական գործողությունը «Հըզբոլլահ» խմբավորման դեմ:
Շուշան Ասրյան