ՀայաստանՌազմական

Բանակում զոհերի թիվը նվազե՞լ է

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 13-ին հայտնաբերել է զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում։

Այս տարվա հոկտեմբերին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՊՆ-ում մահացության 26 դեպք է տեղի ունեցել։ Ըստ Վարդապետյանի վիճակագրության՝ մինչ այս զոհերի թիվը 2023-ի համեմատ նվազել է։ Մահացության 26 դեպքից 6-ը սպանություն է եղել 5-ը՝ ինքնասպանություն, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթար, 3-ը` հիվանդության դեպք, դժբախտ պատահարների 1 դեպք և այլն։

Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ 2023 թվականին ՀՀ զինված ուժերում եղել է հանցագործության 2 358 դեպք, մինչդեռ 2022 թվականին՝ 4570, այսինքն՝ թիվը 48.4 տոկոսով նվազել է։

Սակայն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հայտարարել էր, որ դատախազի հայտնած թվերը իրականությանը չեն համապատասխանում։ Հոկտեմբերին նա նշել էր, որ ՊՆ-ում գրանցվել է 39 մահացության դեպք, որոնց մասին ՊՆ-ն հրապարակային չի դարձրել։

Վերջին 5 տարիների ընթացքում ՊՆ-ում մահացության թիվը։