
Հայտնի են 2024 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման օրերը
Հայաստանում զորակոչն իրականացվում է տարեկան երկու անգամ։ Այս տարի ձմեռային զորակոչը պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների համար Հայաստանում կիրականացվի նոյեմբերի 4-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Այդ ընթացքում կզորակոչվեն նաև մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած աղջիկները և տղաները։
2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում կզորացրվեն մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Որոշումն ընդունվել է նոյեմբերի 21-ի կառավարության նիստում։