ՀայաստանՌազմական

Նոր նշանակումներ ուժային կառույցներում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել՝ ուժային կառույցներում նոր նշանակումների վերաբերյալ։ Հիմնական նշանակումները եղել են տարբեր զինված ուժերում և պաշտպանության նախարարության ստորաբաժանումներում։

Գագիկ Պողոսյանը ազատվել է Հատուկ բանակային կորպուստի հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Ալբերտ Բաղդասարյանը ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարության ազգային հետազոտական համալսարանի պետ։

Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Ալեքսանդր Ցականյանը։ Վերջինս եղել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ Այս պաշտոնին է նշանակվել Սիմոն Նազարյանը։

Հատուկ նշանակության ուժերի հրամանատար է նշանակվել Լևոն Դավիդյանը՝ ազատվելով զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Ինչպես նշված է հրամանագրերում՝ որոշումները ընդունվել են Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։