
Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ է ուղարկել
Նոյեմբերի 29-ին վարչապետի որոշմամբ Արկադիա Տոնոյանը որպես ռազմական կցորդ ուղարկվելու է Հնդկաստան՝ 3 տարի ժամկետով։ Հրամանագիրը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 4-ից։ Ռազմական կցորդի նստավայրը լինելու է Նյու Դելի քաղաքում։
Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը նոր մակարդակի է հասել վերջին տարիներին։ Ըստ The Indian Times-ի՝ Հայաստանը Հնդկաստանից ռազմական արդյունաբերության ամենախոշոր գնորդներից մեկն է։
Ռազմական կցորդները դիվանագիտական ծառայության մասն են, որոնք ներկայացնում են իրենց երկրի զինված ուժերը դեսպանընկալ երկրում կամ միջազգային կազմակերպությունում:
Հայաստանը ռազմական կցորդներ ունի նաև այլ երկրներում, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Չեխիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։