
Հալեպում աշխատող հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խումբը վերադարձել է Հայաստան
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սիրիայի Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայատանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը ժամանակավորապես կասեցրել է գործունեությունը։ Նրանք Սիրիայում են 2019 թվականից։
Նոյեմբերի 29-ին խումբը վերադարձել է Հայաստան։
Վերջին օրերին լարված իրավիճակ է Հալեպում։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ հազարավոր զինյալներ մի քանի օրվա ընթացքում գրավել են մի շարք բնակավայրեր։ Հիմնականում գործողությունները ծավալվում են Իդլիբի և Հալեպի շրջաններում։
Նոր տվյալների համաձայն՝ հակակառավարական զինյալները գրավել են Հալեպի մեծ մասը, օդանավակայանը փակ է։