
Հայաստանի Զինված ուժերը աշխարհում 91-րդն է․ Վրաստանը 94-րդն է, Ադրբեջանը՝ 60-րդը, Իրանը՝ 16-րդը, Թուրքիան՝ 9-րդը
Հայաստանը, համաձայն Global Firepower վերլուծական հարթակի, 2025 թվականի ռազմական հզորության վարկանիշում այս պահին զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը։ Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը բարելավել է իր դիրքը 11 հորիզոնականով։
Աղյուսակում ներկայացված է 145 երկրի բանակ։ Հարևան երկրներից Հայաստանը առաջ է միայն Վրաստանի բանակից։ Վրաստանի ԶՈւ-ն մեկ տարում նահանջել է 10 հորիզոնականով՝ հայտնվելով 94-րդ հորիզոնականում։ Իրանը 16-րդն է, Ադրբեջանը 60-րդը։ Թուրքիայի ԶՈւ-ն աշխարհում 9-րդն է։
Տարածաշրջանային երկրներից առաջատարը Ռուսաստանն է։ Նրանց բանակը 2-րդ հորիզոնականում է։ Առաջատարը ԱՄՆ-ն է, երրորդը՝ Չինաստանը։ Հնդկաստանն ու Ֆրանիսան, որոնց հետ վերջին տարիներին ռազմավարական կապեր է ստեղծել Հայաստանը, համապատասխանաբար 4-րդ ու 7-րդ հորիզոնականում են։
PowerIndex-ի հետազոտողները վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել երկրի ֆինանսները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, ավիացիան, ռազմածովային կարողությունները, ռազմական անձնակազմը և այլ հարցեր: Որքան բարձր է դիրքը (և որքան ցածր է միավորը), այնքան ուժեղ է բանակը: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Հյուսիսային Կորեայի (5-րդ տեղ), Մեծ Բրիտանիայի (6-րդ տեղ), Ճապոնիայի (8-րդ տեղ) և Իտալիայի (10-րդ տեղ) բանակները։