ՀայաստանՌազմական

Ադրբեջանը երկուսուկես տարի է, ինչ շարունակում է մնալ Հայաստանի ինքինշխան տարածքում

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է, որ հակառակորդը դեռ շարունակում է մնալ Հայաստանը ինքնիշխան տարածքում, սակայն Հայաստանը շարունակում է խաղաղության ուղին։

Նա հավելել է, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել։

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական զինուժի հարձակումից 3 օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Էդվարդ Ասրյանը տեղեկացրել էր, որ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնությամբ և մինչև 7.5 կմ խորությամբ: Շտաբի պետը, սակայն, վստահեցրել էր, թե ադրբեջանական այդ ուժերը շրջափակված են հայկական զինված ուժերի կողմից, և եթե այդ խումբը սնուցում չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ:

Երկուսուկես տարի անց հակառակորդը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ավելին արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերն օկուպացված տարածքներում ամրաշինական կառույցներ են ստեղծել և ծավալուն ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացրել։