ԱշխարհՍոցիալական

Ասիայի ամենամեծ աղի լիճը՝ Ուրմիան, ամբողջությամբ չորացել է

Ուրմիա լիճը, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում, համարվում է Ասիայի ամենամեծ աղի լիճը և երրորդն աշխարհում իր աղիությամբ։ Սակայն վերջին տարիներին լճի մակերեսը զգալիորեն կրճատվել է, և այժմ այն ամբողջությամբ չորացել է։

Լճի չորացման հիմնական պատճառներից են ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը, Արաքս գետի ջրերի ուղղորդումը դեպի այլ ուղղություններ, անհամաչափ ոռոգման համակարգերը և կլիմայական փոփոխությունները, որոնք նվազեցրել են տեղումների քանակն ու բարձրացրել ջերմաստիճանը։

Իրանի իշխանությունները որոշ քայլեր են ձեռնարկել լճի մակարդակը վերականգնելու համար, այդ թվում՝ Արաքս գետի ջրերը ուղղորդելով դեպի Ուրմիա լիճ։

Ուրմիա լճի չորացումը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր է։

Սեդա Մարտոյան