ՀայաստանՏեխնոլոգիա

Հայաստանի թիմը մեդալով և գովասանագրերով է վերադարձել Արհեստական բանականության օլիմպիադայից

Սեպտեմբերի 8-12-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում տեղի ունեցած Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը հաջողություններ է գրանցել։ «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Էդուարդ Արզումանյանը և Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։

Օլիմպիադան կազմակերպվել է Արհեստական ​​ինտելեկտի միջազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Արհեստական ​​ինտելեկտի հետազոտությունների և էթիկայի միջազգային կենտրոնի հովանավորությամբ։

Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ։ Մրցույթը անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։

Ընդհանուր առմամբ՝ 2023-2024 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաների է մասնակցել 105 աշակերտ, որոնք արժանացել են 6 ոսկե, 17 արծաթե և 35 բրոնզե մեդալների։