ԱշխարհՔաղաքականություն

Բուդապեշտում հանդիպել են Փաշինյանն ու Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Բուդապեշտում։

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը, համատեղ ծրագրերին, վիզաների ազատականացմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը։

Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովը։ Դրա շրջանակներում վարչապետը հանդիպումներ է ունեցել գագաթնաժողովին մասնակից մի քանի պետությունների ղեկավարների հետ։

Շուշան Ասրյան