
Վրաստանում ցույցեր են COP29-ի դեմ
Ադրբեջանում անցկացվող կլիմայական COP29 համաժողովին զուգահեռ Վրաստանում շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգի գլխավորությամբ ցույցեր են տեղի ունենում։
Թունբերգը մի շարք այլ ակտիվիստների հետ հայտարարել է, որ Ադրբեջանը արժանի չէ ընդունելու կլիմայի վերաբերյալ բանակցությունները՝ իր ռեպրեսիվ քաղաքականության պատճառով և մեղադրել էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։ Նա նշել է, որ Կասպից ծովի երկիրը գագաթնաժողովը օգտագործել է իր հացագործությունները և մարդու իրավունքների ոտնահարումները քողարկելու համար։
Թունբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցի COP29-ին՝ կապված Ադրբեջանի կլիմայի և մարդու իրավունքների վիճակի հետ: