ՀայաստանՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ. ի՞նչ սպասել

Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռախոսազրույցն է ունեցել վերջինիս՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։

Փաշինյանը Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

Թրամփի հաղթանակից հետո շատ է քննարկվել, թե ինչ ազդեցություն կունենա դա Հայաստանի վրա։ AMNEWS-ը նախագահական ընտրությունների արդյունքներից հետո քաղաքագետների կարծիքն է լսել այս թեմայի շուրջ։