ԱշխարհՔաղաքականություն

Վրաստանի ընդդիմադիր ուժերը բողոքի ցույց են իրականացնում

Վրաստանի ընդդիմադիր ուժերը երթ են անցկացնում Թբիլիսիում՝ բողոքելով խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքների դեմ։

Երթի մասնակիցները բողոքի ցույցը անցկացնում են խորհրդարանի շենքի դիմաց։ Երթին միացել են ընդդիմադիր կուսակցություններն ու նաև ուսանողները։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, որին մասնակցում էին 18 կուսակցություններ, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրանք իշխանության էին 12 տարի: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 53,93%-ը և ստացել 89 մանդատ խորհրդարանում։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները՝ դրանք որակելով որպես կեղծված։ Նոյեմբերի 4-ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով կրկին ընտրություններ։