
Պուտինը ստորագրել է միջուկային նորացված հրամանագիր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմունքները հաստատելու մասին։
Ըստ հրամանագրի՝ ռազմական դաշինքի ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի և (կամ) նրա դաշնակիցների դեմ կդիտարկվի որպես այդ դաշինքի ագրեսիա։
Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց։
Սրան զուգահեռ՝ Բայդենը պաշտոնապես թույլատրել է Ուկրաինային հրթիռներով հարվածել ՌԴ խորքերին։
Շուշան Ասրյան