
Հայաստանում ավելի շատ կին նախարար կա, քան հարևան երկրներում
Վերջին օրերին Կառավարության կառուցվածքում փոփոխություններ եղան։ Մի շարք նախարարներ հրաժարականի դիմում ներկայացրին։ Նոր նախարարաների մեջ կան նաև կանայք։
Հետաքրքիր է, որ Հայաստանում ավելի շատ են կին նախարարները, քան հարևան երկրներում միասին։
Հետաքրքիր է նաև, որ Փաշինյանի կառավարման առաջին տարիներին մեկ կին նախարար է եղել՝ Մանե Թանդիլյանը։ Նա զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Սակայն, Թանդիլյանի այդ պաշտոնին մնաց 2018 թվականի մայիսից մինչև նոյեմբեր։
Հայաստանում նաև այլ բարձրաստիճան կին պաշտոնյաներ կան։ Ուժային կառույց է ղեկավարում Աննա Վարդապետյանը, ով Հայաստանի գլխավոր դատախազն է, և Անահիտ Մանասյանը, ով մարդու իրավունքների պաշտպանն է։