
Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին ֆեսյբույքան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
Հակոբյանը 2013 թվականից աշխատել է Ֆինանսների նախարարությունում։ 2018-2022 թվականներին եղել է նույն նախարարության վարչության պետը, 2022-ից՝ ֆինանսների նախարարի տեղակալը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Ռուստամ Բադասյանի հրաժարականից հետո՝ նոյեմբերի 18-ից։ Դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը դժգոհ է իրավապահ համակարգից։ Դրանից հետո արդեն տարբեր կառույցների 6 ղեկավարներ հայտնեցին իրենց հրաժարականի մասին։