ՀայաստանՔաղաքականություն

Ավշար համայնքի նախկին ղեկավարից 3 անշարժ գույք վերադարձվել է համայնքին

Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից 3 անշարժ գույք է վերադարձվել համայնքին: Դրանք են՝ ավելի քան 78 միլիոն արժողությամբ 3 հողատարածք և դրանց տարածքում գտնվող շենքեր։

Սուրիկ Գրիգորյանը այդ պաշտոնը զբաղեցրել էր 1997-2011թթ., այնուհետև 2013-2022թթ.։ Ըստ քննչականի՝ համայնքին նվիրաբերված գույքը շահագործվել էր համայնքի և բնակիչների շահերին հակառակ, համայնքը զրկվել էր եկամուտներ ստանալու հնարավորությունից։ Դրա հետևանքով համայնքին պատճառվել էր նյութական վնաս:

Նրա նկատմամբ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Սուրիկ Գրիգորյանից հետո վարչական ղեկավար է նշանակվել Արգամ Զաքարյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ գույքի վերադարձման գործընթացը դեռ չի ավարտվել, իսկ գույքի տնօրինման հետ կապված քննարկումներ դեռևս չեն եղել։ Նա հավելեց, որ գույքը կծառայի համայնքին։

Շուշան Ասրյան,