
Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Այս որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վահագն Հարությունյանը այս պաշտոնին էր 2023 թվականի հունիսից։ Մինչ այդ պաշտոնին լինելը նա եղել է բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ, դատական դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման և գնումների համակարգման վարչության պետ նաև Ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ։
Որոշումը կայացվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Վարչապետը ղեկավարվել է նաև «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված ղեկավար պաշտոններում սահմանված կարգով նշանակումները կատարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ քաղաքացիական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: