ԱշխարհՔաղաքականություն

Վրաստանի խորհրդարան անցած երեք ընդդիմադիր ուժերը հրաժարվել են իրենց մանդատներից

Վրաստանի խորհրդարան անցած երեք ընդդիմադիր ուժերը դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հրաժարվելու իրենց մանդատներից։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել երեք ընդդիմադիր դաշինքների կուսակցական ցուցակները:

«Կոալիցիա հանուն փոփոխությունների», (19 մանդատ), «Միասնություն-ազգային շարժում» (16 մանդատ) և «Ուժեղ Վրաստան» դաշինքի (14 մանդատ) ներկայացուցիչները նման քայլի են գնացել՝ ի նշան բողոքի՝ «կեղծված ընտրությունների» դեմ: Նրանք մեղադրում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը «տարբեր մանիպուլյացիաների միջոցով ձայները գողանալու մեջ»։ 

Խորհրդարանի շեմը հաղթահարած մյուս՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Բեկա Լիլուաշվիլին նշել է, որ իր կուսակցությունը կորոշի իր կուսակցության ապագան, այլ ոչ «Միասնություն-Ազգային շարժման» կամ «Վրացական երազանքի» ազդեցության տակ: 

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին: Հաջորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդների անդամներ, ինչպես նաև ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Վրաստանի նախագահի հավանական թեկնածուն «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին է։